среда, 7 декабря 2016 г.

ՉԱՌԼԻ ՉԱՊԼԻՆ

Մեծանուն դերասան  Չարլի Չապլինը մի անգամ տուն  վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա  ժամացույց. անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպես, ինչ հանգամանքներում  է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում: Չգտնելով պատասխան՝  նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Նամակում գրված էր. Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ, երեկ մետրոյում ես մի սքանչելի  ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի  գրպանից, սակայն տեսնելով Ձեզ  ու լինելով Ձեր տաղանդի  մեծ երկրպագուն,  որոշեցի այն նվիրել Ձեզ:
Նյու Յորքի ոստիկանության  որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին. նրանք չգտան գրպանահատ ռոբին հուդին
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները:Ոստիկանությունը ճշմարիտ սողոմոնյան որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձրեց Չարլի Չապլինին:
Իր ոչ սովորական լինելու    պատճառով  այս պատմությունը  լայն հրապարակում  էր ստացել:Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում  ևս մի  անհասցե ,անանուն նամակ ստացավ մեծ դերասանը. Հարգելի միստր Չապլին, ինչպես այն ռոբին hուդը ,ես էլ մոտ մեկ  տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում,  որտեղ էլ  ինձանից գողացան իմ  ոսկյա ժամացույցը:Ես շատ էի վրդովված, սակայն ,երբ իմացա ,որ գրպանահատը այն նվիրել է ձեզ, ցանկացա,որ այն մնա Ձեզ մոտ:Միստր Չապլին , քանի որ ես նույնպես Ձեր մեծ  տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ  ժամացույցի ոսկե շղթան:
Չարլի Չապլինի նամակը դստերը
Դստրրիկս,
Հիմա գիշեր է :Ծննդյան գիշեր:Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են :Քնած են և եղբայրդ ու քույրդ:Նույնիսկ մայրդ արդեն քնել է :Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ,մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքա՜ն հեռու եմ քեզանից ,բայց թող կուրանան աչքերս ,թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից : Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ:Այստեղ`հեքիաթային Փարիզում , դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրաԳեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն ,եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից ,ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին :
Գիտես, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ , երբ դու փոքր էիր ,քեզ հեքիաթներ էի պատմում և քնած գեղեցկուհու ,և մշտարթուն վիշապի մասինես տեսնում էի քո երազանքները   Ջերալդինա, տեսնում էի քո ապագան ,քո այսօրը,ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:
Պարիր: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն :Բարձրացիր այնտեղ աղջիկս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով :Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել:Իսկ դա նույնպես հետաքրքիր է:Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին , որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում ,իսկ ապա՝ ողորմություն հայցում:.
Ահա նա `իմ հեքիաթը :Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը :Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի ,որի կրծքի տակ փոթորկում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս , և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը`Չապլինը :Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց :Բայց ավելի լաց եմ եղել ,քան նրանք ծիծաղել են :Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն: Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից ,կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին , բայց մի մոռանա այն տաքսու վարորդին,  որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին: Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու ,փող դիր նրա ձեռքը :Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: …Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր ,դիտիր քաղաքը :Զննիր մարդկանց , նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ՝ ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են: Այո, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը : Եվ եթե գա այն պահը ,երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից , անմիջապես թող բեմը :Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:
Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիներ, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների ,ավելի նազելիների, ավելի հպարտների, քան դու ես :Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան : Նրանց լուսարձակը լուսինն է :
Նայիր, ուշադիր նայիր :Չի թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում : Խոստովանիր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր,  Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը , որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին :
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես : Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին,  որն ունի դրա կարիքը : Իսկ դու կգտնես այդպիսի մեկին :Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը :Գիտես՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար : Բայց պետք է քեզ ,աղջիկս, ասեմ մի ճշմարտություն .մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա : Գուցե կարող է պատահել՝  այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է :
Ուզում եմ հավատալ,  որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է :Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը ,ինչ ցանկացա ասել քեզ :
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ,  ձգտել եմ մարդ լինել :
Փորձիր և դու :
Համբուրում եմ քեզ :
Երբ ես ինձ սիրեցի
Երբ ես ինձ սիրեցի , ես հասկացա, որ ցավն ու տառապանքը միայն
նախազգուշացում  են ինձ այն մասին , որ ես ապրում եմ իմ սեփական
ճշմարտությանն ընդդեմ….Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է
Լինել այնպիսին, ինչպիսին կաս,,,,
Երբ ինձ սիրեցի ,ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով
նկատեցի,որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճինՀիմա
ես դա կոչում եմ Հասունություն
Երբ ես  ինձ սիրեցի ,ես հասկացա ,որ ցանկացած իրավիճակում ես
գտնվում եմ ճիշտ վայրում ,ճիշտ ժամանակին ,և ամեն ինչ տեղի է
ունենում ամենաճիշտ պահին:Այդ իսկ պատճառով ես կարող եմ
հանգիստ լինել :Հիմա ես դա կոչում եմ Վստահություն սեփական անձիս  նկատմամբ
Երբ ինձ սիրեցի ,ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն
և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել:Այսօր ես  անում
եմ միայն այն,ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում ,այն,ինչ
ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ….
Ես անում եմ դրանք  ուրույն ձևով և  ուրույն ռիթմով :
Հիմա ես դա կոչում եմ  Պարզություն
Երբ ինձ սիրեցի , ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից ,ինչն
իմ առողջությանը վնաս էր՝ուտելիքից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից
և այն ամենից ,ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում  էր
ինձ ինքս ինձանից:Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ :Հիմա
ես գիտեմ՝ դա կոչվում է Սիրել ինքներդ Ձեզ :
Երբ ես սկսեցի ինձ սիրել ,ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս:
Այդ պահից սկսած  ես ավելի քիչ էի սխալվում:Հիմա ես բացահայտել եմ .
դա Համեստությունն է
Երբ ես ինձ սիրեցի ,ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ
ապագայի մասին :Հիմա ես ապրում եմ
յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա
Բավականություն
Երբ ես  ինձ սիրեցի  ,ես հասկացա ,որ իմ սեփական մտքերը կարող են ինձ անհանգստացնել,որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ:
Բայց ես կապեցի այն իմ սրտի հետ .միտքս դարձավ արժեքավոր դաշնակից :
Հիմա ես  կոչում եմ այդ կապը
ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից ,առճակատումներից կամ այլ
մարդկանց կամ ինքներս մեզ հետ ունեցած  խնդիրներից…..Նույնիսկ աստղերն
են իրար բախվում ,բայց բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ….
Հիմա ես գիտեմդա ԿՅԱՆՔՆ Է…………….

Անդրե Մորուա «Չարլի Չապլին»