Հայոց պատմություն **

                                                                4.11.2014 թ.

1.Ո՞վքեր են եղել Աշակունիները: 

Նրանք եղել են պարթևներ: Պարթևները ապրել են ներկայիս Միջին Ասիայի տարածքում այժմ Թուրքեստքան տարածքում:

2. Ի՞նչու են նրանք ստացել Արշակունի անունը:

Ք.Ա. 3-րդ դարի կեսին 250 թվին պարթևական ցեղի առաջնորդ Արշակը ստեղծեց Հզոր թագավորություն և այդ թագավորությունը ստացավ Պարթև Արշակունիների թագավորություն անունը:

3. Ե՞րբ է Հայաստանում հիմնադրվել Արշակունիների թագավորությունը:

Ք.Հ. 66 թվին Հայաստանում հիմնադրվեց Արշակունիների թագավորությունը, առաջին թագավորը եղել է Տրդատ I կառավարել է 66-88:

4.Ո՞վ է թագադրել Տրդատ I-ին:

Հռոմի կայսր Ներոնը:

5. Ի՞նչ է արել Տրդատ I-ը :

Երեք շինարարական աշխատանքներ և մեկ պատերազմ:
Ա. վերակառուցեց Արտաշատ մայրաքաղաքը, ի պատիվ Ներոն կայսրի Արտաշատ մայրաքաղաքը որոշ ժամանակ կոչվել է Ներոնի (ներոնիա) անունով:

Բ. վերակառուցեց Գառնու նշանավոր ամրոցը:

Գ. հենց Գառնիում Տրդատ I-ը կառուցեց Գառնու հեթանոսական տաճարը, որը նվիրված է եղել արևի աստված Միհրի:

72 թվին Տրդատ I-ը հաղթեց Ալան կամ Օս ցեղերին:

6. Ո՞վ է հաջորդել  Տրդատ I-ին:

Սանատրուկ II-ը: (88-ից 110 թ.)

7. Ի՞նչ գիտենք նրա մասին:

Սանատրուկ II-ի մասին գովեստի խոսքեր է ասել հույն պատմիչ Արիանոսը: Մշո դաշ
տում Արածանի գետի ափին Սանատրուկ II-ը կառուցեց նոր մայրաքաղաք Մծուրքը:

8. Ո՞վ է հաջորդել Սանատրուկ II-ին:

Վաղարշ I Արշակունին: (117-140): Նա Շրեշ բլուրի վրա կառուցեց նոր մայրաքաղաք և կոչեց իր անունով Վաղարշապատ: Այժմ Էջմիածին:


Комментариев нет:

Отправить комментарий